Ուտեստների նշանակությունը տոն օրերին
Հնում հայերն ունեցել են ուտեստի կանոնակարգված համակարգ, այսինքն` տարվա յուրաքանչյուր օր ունեցել է իր հաստատագրված կերակրացանկը: Դա տոն օրերին էլ ավելի կարևոր և պարտադիր էր: Այսօրվա հայկական խոհանոցը կատարելագործվել է, սակայն հայկական ավանդական ուտեստները չեն կորցրել իրենց արդիականությունը: Հայկական ավանդական ուտեստներից են` թփով տոլման, Գառնի յարախը, հայկական խաշը, հարիսան և այլն։
Թփով և կաղամբով տոլման անպակաս են գրեթե բոլոր տոնական սեղաններից: Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի և մսի խճողակի հիման վրա: Այն ամենատարածված ուտեստներից մեկն է հայկական խոհանոցում, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ տոլմայի փառատոնը: Այս փառատոնը կազմակերպվում է ամեն տարի և հայկական տոլմա պատրաստող խոհարարները համախմբվում են՝ պատրաստելու տոլմաների տարբեր տեսակներ, իսկ հյուրերը փառատոնի ընթացում հնարավորություն ունեն համտեսելու ավելի քան 60 տեսակի տոլմա՝ գառան մսով, սնկով, խոզի մսով, ձկան մսով և այլ բաղադրիչներով։ Տոլման միանշանակ հայկական ծագում ունի և հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստների ցանկում է։ Իսկ հայկական ավանդական, շատ համեղ տոլմա կարող եք փորձել Գաթա պանդոկում։
Հայկական ավանդական խորովածը տոնական սեղանի զարդն է, յուրաքանչյուր սեղանին համ ու հոտ տվող ուտեստը: Հայկական տոնական սեղանից անպակաս է խորովածը, առանց որի տոնը իսկական չէ: Նույնիկս հայկական հարսանեկան արարողության ժամանակ այն մատուցելիս հատուկ երգ են երգում և հանդիսավոր պարով մատուցում։ Այս հակական ավանդույթը եկել է դեռ շատ վաղուց։ Խորովածի ծագումն անհայտ է, այն սկսել են պատրաստել կրակի գյուտից հետո դեռ շատ դարեր առաջ, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հայկական ավանդական խորովածը տարբեվում է իր համով և հոտով։ Հայաստանում անցակացվում է նաև խորովածի փառատոն։ Փառատոնի ընթացքում պատրաստում են խորովածի տեսականի թե’ պրոֆեսիոնալ խոհարարները, և թե’ սիրողական խոհարարները, իսկ հյուրերը վայելելում են այն։ Գաթա պանդոկում մատուցվում է շատ համեղ խոզի, գառան, հորթի, հավի խորոված, որը մատուցվում է խորոված կարտոֆիլի հետ։ Գաթա պանդոկում շատ յուրահատուկ ուտեստ է համարվում Նարդին, այն իրենից ներկայացնում է խորովածների հավաքածու` խորոված սունկ, կարտոֆիլ, բանջարեղային միքս, խորոված թռչնամիս, գառան միս, հորթի միս, խոզի չալաղաջ , խոզի փափուկ, խոզի կողոսկր:
Խաշլաման կովկասյան խոհանոցի կերակուր է: Խաշլամայի անվանումը առաջացել է հայերեն խաշել բառից, ինչպես հայկական խաշ կերակրատեսակի անվանումը։ Այն պատրաստվում է ոչխարի, տավարի, հազվադեպ նաև խոզի և հավի մսով: Այն զարդարել է հայկական տոնական սեղանը դեռ հին ժամանակներում։ Նավասարդ տոնի ժամանակ, ի պատիվ Արամազդ աստծո, ուխտագնացություններ էին կատարվում դեպի սուրբ վայրեր։ Գլխավոր քրմի օրհնությամբ խաշլամա էին պատրաստում։ Այն պատրաստվում էր ինչպես հորթի, այնպես էլ գառան մսից։ Օջախում կախված ոչ մեծ կաթսայում շոգեխաշում էին միսը, իսկ հատուկ բուրմունք և համ տալու նպատակով՝ գարեջուր կամ գինի ավելացնում եփվող զանգվածին։ Մեր ժամանակներում էլ պատրաստման ձևը գրեթե չի փոխվել, այժմ այն ևս զարդարում է տոնական սեղանները։ Գաթա պանդոկում պատրաստվում է շատ համեղ գառան խաշլամա։
Հայկական խոհանոցը շատ հարուստ է ու բազմազան։ Հայտնի ուտեստներից է ՝ լավաշը, խորովածը, խաշը, տոլման, հարիսան, մածունը և գինին: Հայկական սեղանը տոնական օրերին անհնար է պատկերացնել առանց հայկական ավանդական խորտիկների, ուտեստների և խմիչքի։