armenian girl

Գինու հետ համատեղելի ուտեստները

  /  Բլոգ   /  Գինու հետ համատեղելի ուտեստները
gini wine

Գինու հետ համատեղելի ուտեստները

Գիտե՞ք, որ մարդիկ գինի են պատրաստում ավելի քան 8000 տարի: Այդ տարիների ընթացքում գինին դարձել է սիրելի խմիչքներից մեկը: Այն սիրելի խմիչքների ցանկում է շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այդ է պատճառը, որ հայկական խոհանոցում գինու հետ համատեղելի ուտեստները շատ են և բազմազան։

Ամենատարածված ուտեստներից է ձկան տեսականին։ Որպես կանոն ձկան հետ  լավագույնս համադրվում է սպիտակ գինին. նույնիսկ ընդունված է ասել «Կարմիր գինին` մսի հետ, իսկ սպիտակ գինին` ձկան»: Սակայն կարմիր գինին ևս շատ լավ կարելի է համադրել ձկան հետ, դա կախված է ձկան տեսակից և, իհարկե, պատրաստման ձևից: Գաթա պանդոկում խոհարարի հատուկ բաղադրատոմսով պատրաստված իշխանը հիանալի համադրություն է գինու հետ: Գինու հետ համատեղելի տարբերակ է նաև` իշխանը լցոնած սուլուգունիով, կիտրոնով և նարշարաբով: Շատ համեղ համադրություն է  ջեռուցում պատրաստված ստերլետը՝ բանջարեղենով։

Քաղցր գինու սիրահարները հաստատ կհավանեն Գաթա պանդոկում մատուցվող մրգային տնական գինիները` նռան, բալի, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի, խաղողի համով: Պանիրը համարվում է գինու հետ համադրելի ամենասիրցած խորտիկը բոլոր ժամանակներում և,  առհասարակ, սառը խորտիկները հիանալի լուծում են գինու հետ։ Գաթա պանդոկում առկա է սառը խորտիկների հարուստ տեսականի, որոնք կարելի է համադրել գինու հետ: Դրանցից են` պանրի տեսականին, մսի տեսականին, հորթի լեզուն և , իհարկե, հումուսը, որը մատուցվում է չորահացով։

Գինու հետ համադրելի է նաև միսը։ Եթե միսը կարմիր է, օրինակ՝ հորթի միսը, ապա այդ դեպքում կարելի է մատուցել կարմիր գինի։ Այս համադրությունը՝ նույնիսկ օգտակար է համարվում։ Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կարմիր գինին իսկապես կարող է օգնել մարսել միսը, քանի որ այն ունի համեմատաբար բարձր թթվայնություն, որն օգնում է ստամոքսին քայքայել սպիտակուցը։  Այն նաև օգնում է ստամոքսին հեռացնելու կարմիր մսի մեջ պարունակվող պոտենցիալ վնասակար նյութերը:

Գաթա պանդոկում կարող եք կարմիր գինու հետ վայելել համեղ  հայկական բումբարը, տժվժիկը, ադանան և քարահունջը։ Սպիտակ գինին ևս շատ համեղ է համադրվում մսի հետ և ավելի համեղ՝ թռչնամսի հետ։ Գաթա պանդոկում թռչնամսով շատ համեղ ուտեստներ կան։ Դրանցից են հավի միսը արիշտայով, հավի կրծքամիսը ռոկֆոր սոուսով և այլ շատ համեղ ուտեստներ, որոնք կարելի է փորձել սպիտակ գինով։

Ընտանեկան ռեստորան, որտեղ կարող եք համտեսել համեղ մսային ուտեստներ, խորտիկներ և միաժամանակ վայելել համեղ տնական գինիներ՝ դա Գաթա պանդոկն է։