armenian girl

Գաթայի տարածված տեսակներն ու նրանց բաղադրատոմսերը

  /  Բլոգ   /  Գաթայի տարածված տեսակներն ու նրանց բաղադրատոմսերը
Gata

Գաթայի տարածված տեսակներն ու նրանց բաղադրատոմսերը

Գաթան հայկական ավանդական թխվածք է, որն իր ուրույն տեղն ունի հայկական խոհանոցի և, իհարկե, հայկական մշակույթի մեջ։ Գաթան տոնական սեղանի անբաժան մասն է և ամեն տոնի ժամանակ ունի իր խորհուրդը։ Այն դեռ շատ վաղուց է զարդարել հարսանիքի, նշանդրեքի, Նոր տարվա, Բարեկենդանի և շատ այլ տոնական սեղաններ։

Գաթան պատրաստվում է ալյուրից, կարագից և շաքարավազից։ Գաթայի բազմաթիվ տեսակներ տարբեր ձևեր ու չափեր են ունեցել՝ յուրաքանչյուրն իր իմաստով ու կիրառությամբ: Գաթա պանդոկում բացի խորիզով դասական գաթայից կգտնեք նաև կիտրոնով, խուրմայով, գետնանուշով, չրերով, ընկույզով գաթաներ, որոնք կարող եք համտեսել միայն Գաթա պանդոկում։

 

Խորիզով դասական գաթա

Խորիզով դասական գաթան ամենատարարածված տարբերակն է։ Այն հաճախ են օգտագործում տարբեր արարողությունների ժամանակ: Օրինակ՝ հարսանեկան արարողության ժամանակ գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է համարվում։ Հարսանիքի ընթացքում հյուրերին նվիրում են գաթաններ, որպես <<քաղցր>> բարեկամության նշան։ Հնում հարսնացուի բոլոր ազգականները հարսանիքի նախօրեին հավաքվել են հարսնացուի տանը և տոնական գաթա թխել։ Պատրաստմանը մասնակցել են բացառապես ամուսնացած ու երջանիկ կանայք, քանի որ նրանք հարսնացուին երջանկությունը փոխանցելու առաքելություն են կատարել : Հարսանիքներին գաթա նվիրելու ավանդույթը շարունակվում է մեր օրերում։ Այդ իսկ պատճառով էլ Գաթա պանդոկում կան նաև հատուկ հարսանեկան ձևավորմամբ գաթաներ, որոնց զարդանախշի գույները խորհրդանշում են կնոջ  և տղամարդու մեկ միասնություն դառնալը։

 

Կիտրոնով և գետնանուշով գաթա

Կիտրոնով գաթան ներկայացված է միայն Գաթա պանդոկում։ Այն իդեալական է ցանկացած առիթի համար։ Կիտրոնով և գետնանուշով գաթաները կարելի է փորձել Պահքի շրջանում։ Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում Միջինք։ Միջինքի գաթան համային առումով առանձնապես չի տարբերվում ավանդականից։ Տարբերությունն այն է, որ միջուկը պատրաստելու համար օգտագործվում է բուսական յուղ, քանի որ Պահքի շրջանում չի կարելի օգտագործել կենդանական ծագման որևէ մթերք։ Այդ իսկ պատճառով կիտրոնով և գետնանուշով գաթաները շատ հարմար են Պահքի համար։

 

Չրերով գաթա 

Չրերով գաթան առավել հայտնի է Ամանորի ժամանակ, քանի որ խորհրդանշում է առատություն: Հնում գաթայի մեջ կոպեկ էին դնում։ Համարվում էր, որ տարին հաջող կլինի նրա համար, ում բաժին կընկնի մետաղադրամը։ Գաթան կտրում էին ընտանիքի մեծերը` ամենակրտսեր անդամի մեջքին դնելով, և հավատում, որ ում բաժին ընկնի մետաղադրամով գաթան, նրա համար էլ հաջող կլինի տարին։

 

Գաթա պանդոկը հայտնի է իր համեղ գաթաներով։ Այստեղ գաթաներն ունեն յուրահատուկ համ և բույր, որը կստիպի նորից վերադառնալ և համտեսել համեղ գաթաները։ Իսկ գաղտնիքը յուրահատուկ համի դա այն սերն է, որով պատրաստվում է ամեն մի գաթան։ Գաթա պանդոկում միշտ կգտնեք թարմ, տաք-տաք գաթաներ։