armenian girl

Գինեգործությունը Հայաստանում

  /  Բլոգ   /  Գինեգործությունը Հայաստանում
գինեգործությունը հայաստանում

Գինեգործությունը Հայաստանում

Գինին համարվում է հայերի սիրելի խմիչքներից մեկը:

Այն արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայաստանում գինեգործությամբ են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ. դրա վկայությունն են Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում կատարված պեղումների արդյունքում հնագետների հայտնաբերած խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթները, խաղողի կորիզներն ու բաժակները:

Գինին օժտված է մարդու համար օգտակար մի շարք հատկություններով, պարունակում է ֆերմենտներ, որոնք օրգանիզմում նպաստում են նյութափոխանակությանը, ունի հականեխիչ հատկություններ, իսկ կարմիր գինին օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

Գինեգործությունը գինու արտադրությունն է՝ սկսած մրգի ընտրությունից, խմորումից, ալկոհոլի վերածելուց և պատրաստի հեղուկի շշալցումից։ Մրգի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է։ Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը: Հայաստանը համարվում է խաղողագործության հնագույն երկրներից մեկը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։

Արարատյան դաշտի արևաշատ բերքն օգտագործվում է մրգային գինիների արտադրության մեջ։ Գաթա պանդոկում կարող եք փորձել տնական գինիների լայն տեսականի՝ նռան, բալի, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի, խաղողի։