armenian girl

Գարեջրի ստեղծման պատմությունը Հայկական լեռնաշխարհում 

  /  Բլոգ   /  Գարեջրի ստեղծման պատմությունը Հայկական լեռնաշխարհում 
пиво в Ереване

Գարեջրի ստեղծման պատմությունը Հայկական լեռնաշխարհում 

 

 

Գարեջուր՝ աշխարհի ամենասպառվող  խմիչքներից մեկը։ Այն համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը  աշխարհում ջրից և թեյից հետո: Գաթա պանդոկում կարող եք փորձել լավագույն գարեջուրը Երևանում՝   իր հայկական ավանդական խորտիկներով։

 

Պատմական ակնարկ

Գարեջուրը համարվում է աշխարհի ամենահին ալկոհոլային խմիչքներից մեկը։ Հին դարերում աշխատողներին վարձատրում էին գարեջրով։ Օրինակ՝ հանրահայտ Գիզայի բուրգի կառուցման ժամանակ աշխատողները ստանում էին գարեջուր որպես սնունդ և զովացուչիչ ըմպելիք։

Հայերը գարեջուր են պատրաստել դեռ վաղուց, այդ մասին տեղեկանում ենք հույն պատմաբան Քսենոֆոնի գրառումներից։ Այն հիմնականում պատրաստվում էր տան պայմաններում։ Երբեմն այն պարունակում էր մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր։ Հայկական ռեստորաններում գարեջուրը միշտ եղել է պահանջված խմիչքների ցանկում։

 

Գարեջրի օգտակարությունը

Խելամիտ քանակով օգտագործելու դեպքում գարեջուրը օգտակար է առողջությանը։ Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքանյութեր և այլ սննդարար նյութեր է պարունակում, որոնք օգուտ են բերում  բոլոր օրգան-համակարգերին.

Oրգանիզմը հագեցնում է սննդարար նյութերով, ամրացնում ոսկորները։ Այն խթանում է նյութափոխանակությանը, նվազեցնում չարորակ գոյացությունների, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Վերականգնում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը,  գարեջուրը նաև հանքանյութեր է պարունակում, վերականգնում է հանքային աղերի քանակը ֆիզիկական ակտիվությունից հետո։ Կարող է օգնել պաշտպանել սիրտ-անոթային համակարգը։ Այն նպաստում է արյան մաքրմանը։

 

Գարեջուրը Գաթա պանդոկում

Գարեջուր արտադրվել և վաճառվել է ընտանեկան մակարդակում: Արդյունաբերական հեղափոխության ընթացքում գարեջրի արտադրությունը արհեստավորական արտադրությունից փոխվեց արդյունաբերական արտադրության, ընտանեկան արտադրությունները 19-րդ դարի վերջին արդեն դադարել են էական դեր ունենալ: Այսօր էլ ընտանեկան միջավայրում այլևս չի պատրաստվում։ Փոխարենը՝ Երևանյան պանդոկներում՝ այդ թվում նաև Գաթա պանդոկում մատուցվում է գարեջրի լայն ընտրանի։