armenian girl

Փաստեր հայկական խոհանոցի մասին

  /  Բլոգ   /  Փաստեր հայկական խոհանոցի մասին
haykakan xohanoc

Փաստեր հայկական խոհանոցի մասին

Հայկական խոհանոցն ունի երկար տարիների պատմություն։

Այն բազմազան է և յուրատեսակ։ Ազգային խոհանոցն ունի իր յուրահատուկ ճաշատեսակներ, որոնցով էլ գրավում է բոլոր զբոսաշրջիկների սրտերը։ Հայերը շատ հյուրասեր են և դա  ավելի է ջերմացնում հայկական խոհանոցը յուրահատուկ դարձնում այն։

Դարավոր պատմության և բազմազանության արդյունքում հայկական լեռնաշխարհը տարբերվել է իր յուրահատուկ մշակույթով։ Մշակույթի կարևորագույն կետերից է խոհանոցը։  Հայկական խոհանոցը ձևավորվել է Վանի թագավորության դարաշրջանում, երբ հայերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ պատրաստի սննդանյութեր վերամշակելով։ Հայկական խոհանոցն ունի ավելի քան 3000 տարվա պատմություն։ Հայերը միշտ սերնդեսերունդ փոխանցում են ուտեստների բաղադրատոմսերը։ Տարիների ընթացքում դրանք փոխվում են, սակայն հայկական շունչը միշտ պահպանվում է։ Օրինակ՝ քչերը գիտեն, որ հարիսան պատրաստել են զոհամատուցման արարողության ժամանակ: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպեսզի առավոտյան մատուցեին։ Մեր օրերում, հարիսան հայերի ամենասիրելի ճաշատեսակներից է։

Դարավոր պատմությանը զուգահեռ, հայկական խոհանոցը համալրվել է բազմաթիվ համեղ ուտեստների բաղադրատոմսերով։ Հայաստանում ամեն տարածաշրջան ունի իրեն հատուկ ճաշատեսակ։ Նույնիսկ, ամեն ընտանիք ունի իր յուրահատուկ պատրաստման ձևը։ Օրինակ՝ հայկական գաթան ունի մի քանի տեսակ։ Ամեն մարզ, քաղաք ունի իր հատուկ բաղադրատոմսը։ Գավառի գաթան ամենասիրելիներից է։ Այն տարբերվում է յուրահատուկ համով և ձևով։ Իսկ ոտեստներից՝ Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ուտեստներից մեկն է։ Համեղ ուտեստներից է նաև Գառնու բնակիչների շրջանում հայտնի Գառնու յարախը։ Այն պատրաստվում է տավարի մսով է և տապակվում է լոլիկի մածուկի մեջ։ Այս և շատ այլ ուտեստներ հայտնի են իրենց մարզերում և քաղաքներում, սակայն Գաթա պանդոկում  դրանք ևս պատրատսվում են։

Հայկական խոհանոցի մասին շատ երկար կարող ենք խոսել ու փաստել, որ այն յուրահատուկ է իր ուտեստներով։ Հայկական ռեստորան Երևանում,  որտեղ կարող եք զգալ հայկական շունչը, ճաշակել հայկական համեղ ուտեստները և լինել ընտանեկան միջավայրում դա Գաթա պանդոկն է։