![gata](https://gatapandok.am/wp-content/uploads/2022/05/gata-blog-image-1.jpg)
Ի՞նչ է գաթան
Գաթան հայկական աղանդեր է, որի հիմքում խորիզն է` պատրաստված ալյուրով, շաքարավազով և կարագով:
Այն ոչ միայ թխվածք է, այլ նաև ծիսական նշանակություն ունեցող արժեք: Գաթան ընտանիքի միավորման, բարօրրության խորհրդանիշ է:
Հայ ընտանիքներում մշտապես թխել ու թխում են ավանդական գաթան, հատկապես տոն օրերին: Այն թխվում է ինչպես կլոր տարբերակով, այնպես էլ հատիկներով: Հայաստանի տարբեր շրջաններում գաթաների տարբեր տեսակներ կան, օրինակ` Գավառի, Գառնու, Էջմիածնի:
Գաթա պանդոկում կարող եք համտեսել նաև ընկույզով, չրերով, շոկոլադային խորիզով, հալվայով գաթաներ: