armenian girl

Թոփ 3 տեսարժան վայր Երևանում

  /  Բլոգ   /  Թոփ 3 տեսարժան վայր Երևանում
matenadaran

Թոփ 3 տեսարժան վայր Երևանում

Առաջարկում ենք երեք կարևոր վայր, որ տուրիստները, և ոչ միայն, պետք է պարտադիր այցելեն:

Մատենադարան — հինավուրց մագաղաթների և ձեռագիր մատյանների թանգարան, որի եզակի նմուշները զարմացնում են իրենց աներևակայելի վայելչագրությամբ և ինքնատիպությամբ: Դրանք հանդիսանում են համամարդկային մշակութային արժեքներ:

Էրեբունի ամրոց և թանգարան – Էրեբունի ամրոցը հանդիսանում է Երևան քաղաքի անձնագիրը: Այն հիմնադրվել մ.թ.ա. 782 թ Արգիշտի թագավորի կողմից և գտնվում է Արին-Բերդ բլրի վրա: Ամրոցին կից թանգարանում առկա է գտածոների հսկայական հավաքածու, որի հնությունն ու ձեռակերտությունը ուղղակի ապշեցնում է:

Ծիծեռնակաբերդ – հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր` շուրջ 4500 քմ տարածքով, որը ենթակա է պարտադիր այցելության յուրաքանչյուր արդարամիտ մարդու համար:
Հուշահամալիրը բաղկացած է երեք կոթողից` հիշատակի դահլիճ, Վերածննդի կոթող և թանգարան :