armenian girl

Հայկական ուտեստներ առանց մսի

  /  Բլոգ   /  Հայկական ուտեստներ առանց մսի
Հայկական խոհանոց

Հայկական ուտեստներ առանց մսի

Հայկական խոհանոցն ամբողջ աշխարհում հայտնի է իր համեղ և անկրկնելի համերով։

Հայկական խոհանոցի ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը մսի հաճախակի օգտագործումն է։ Սակայն հայկական խոհանոցը չի սահմանափակվում բացառապես մսային հիմքով ուտեստներով։ Իրականում կան բազմաթիվ անուշահոտ հայկական ուտեստներ, որոնք ամբողջովին բուսական  հիմքով են։ Այս բլոգային գրառման մեջ մենք կանդրադառնանք հայկական ամենահամեղ ուտեստներին, որոնք միս չեն պարունակում:

Թանապուր

Թանապուրը հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից է։ Թանապուրը պատրաստվում է մածունով և եփած ցորենով կամ բրնձով. եփվում է մարմանդ կրակի վրա՝ մինչև եռալը անընդհատ խառնելով։ 

Կարմիր լոբով ապուր

Հայկական օջախներում կարմիր լոբով ապուր ընդունված է պատրաստել ցուրտ եղանակին՝ հատկապես ձմռան ամիսներին, իսկ  արմատները գալիս են Գյումրիից: Այս ապուրը հաճելիորեն տաքացնում է  և հագեցնում ։ Տապակած սոխին ավելացնում են լոլիկի տոմատ և կարմիր պղպեղ: Միջին կրակի վրա պահում մի քանի րոպե, ավելացնում կարմիր լոբին և ևս 20 րոպե շոգեխաշում առանց կափարիչի, որից հետո խառնուրդին ավելացնում եռացրած ջուր: 

Ավելուկ

Ավելուկն այն ուտելիքն է, որը մեկ անգամ փորձելով՝ օտարերկրյա հյուրերը սիրահարվում են հայկական խոհանոցի այդ օգտակար մթերքին։ Պատրաստելու համար անհրաժեշտ է չորացրած ավելուկը թրջել մեկ կամ մի քանի ժամով, ապա թափել այդ ջուրը, և ավելուկը խաշել եռացող, մի քիչ աղ արած ջրի մեջ։ Խաշած ավելուկը կտրատել և ավելացնել սոխառածին։ Տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել մանրացրած ընկույզ։ Մատուցել քամած մածունով,  կարելի է նաև ավելացնել նռան հատիկներ։

Հայկական խոհանոցը հարուստ է համերով  և  տարբերվող բազմազանությամբ։ Այյն առաջարկում է բազմաթիվ  ուտեստներ նրանց համար, ովքեր նախընտրում են բուսակերությունը։ Վերը թվարկված ուտեստները հայկական համեղ ուտեստների ընդամենը մի քանի օրինակ են, որոնցում միս չկա: Անկախ նրանից բուսակեր եք, թե՝ ոչ, կամ, պարզապես ցանկանում եք ձեր սննդակարգին ավելացնել ավելի շատ առանց մսի ուտեստներ, հայկական խոհանոցը կօգնի ձեզ: Փորձեք  հայկական համեղ ուտեստները և զգացեք հայկական խոհանոցի անկրկնելի համը: