armenian girl

Կաթնամթերքի դերը հայկական խոհանոցում

  /  Բլոգ   /  Կաթնամթերքի դերը հայկական խոհանոցում

Կաթնամթերքի դերը հայկական խոհանոցում

Հայկական խոհանոցը բնութագրվում է հարուստ և բազմազան համերով, իսկ կաթնամթերքը մեծ դեր է խաղում նրա շատ ուտեստների մեջ։

Հայկական խոհանոցում կաթնամթերքը՝ մածունից մինչև պանիր, օգտագործվում է տարբեր ձևերով։ Այս բլոգում մենք կբացահայտենք կաթնամթերքի կարևորությունը հայկական խոհանոցում, ինչպես նաև կպարզենք վերջինիս ազդեցությունը հայկական ուտեստների համի վրա:

Հայկական մածուն 

Հայկական մածունը, որը հայկական խոհանոցի հիմնական բաղադրիչներից է, պատրաստվում է կաթը բակտերիաների հատուկ շտամով խմորելով: Մածունն օգտագործվում է բազմաթիվ ուտեստների, այդ թվում՝ ապուրների, աղցանների, սոուսների պատրաստման մեջ։ Այն հաճախ մատուցվում է նաև որպես նախուտեստ: Մածունը մարսողությունը խթանող լավագույն միջոց է ու հիանալի զովացուցիչ՝ հատկապես շոգ եղանակին։ Հայկական մածունը սիրված է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:

Թանապուր

Թանապուրը հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից է։ Մածունով և ձավարով (երբեմն՝ բրնձով)  պատրաստվող այս ապուրը ունի իր տարբեր տեսակները։ Հայաստանի թանապուրը հայտնի է սպաս անունով։ 

Խաշած ձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում  մի փոքր ջուր և աղ։ Այնուհետև լավ հարած մածունը աստիճանաբար լցնում ենք զանգվածի վրա՝ չմոռանալով անընդհատ խառնել։ Ապուրը պետք է խառնել  փայտե գդալով, որպեսզի թանապուրի գույնը չմգանա։ Հասցնում ենք եռման աստիճանի, դադարեցում խառնելը,  ավելացում  մի փոքր կարագ ու կանաչի (հիմնականում՝ համեմ)։

Հայկական պանիր

Պանիրն այն կաթնամթերքն է, առանց որի  հայկական խոհանոցը չի կարող գոյություն ունենալ ։ Կան հայկական պանրի տարբեր տեսակներ՝  լոռի, չանախ, հորած։ Լոռի պանիրը կիսապինդ տեսակ է, որը նման է ֆետա պանրին, օգտագործվում է հիմնականում աղցանների և խմորային  ուտեստների մեջ ։ Չանախ պանիրը փափուկ պանիր է,  այն օգտագործվում է սոուսների մեջ ։ 

Պանրով պատրաստվող առօրեական ճաշատեսակ է  պանրախաշը, որն ավելի տարածված է գյուղական ընտանիքներում։ Պանրախաշը ջրի մեջ եփած պանիրն է։ Ի դեպ,  հայկական տարբեր շրջաններում պանրախաշ պատրաստում են տարբեր ձևով։ Կան սոխառածով, կարմիր կծու պղպեղով, սխտորով, կամ էլ ձվով պատրաստված պանրախաշի տարբերակներ. թել պանրով կամ հորած պանրով, չոր լավաշով կամ հնացած հացով։

Կաթնաշոռ

Կաթնաշոռը նույնպես տարածված կաթնամթերք է հայկական խոհանոցում։ Այն հիմնականում  կիրառվում է որպես լցոն  բանջարեղենի համար։ Կաթնաշոռային լցոնի վրա ավելացնում են սամիթ, աղ, ընկույզ։Կաթնաշոռային սիրված ուտեստ է սուրքին՝ տարբեր համեմունքներով շաղված կաթնաշոռ, որից պատրաստում են գնդեր, չորացնում արևի տակ, ապա տեղադրում ապակե կարասի մեջ՝ թողնելով այնքան ժամանակ, մինչև բորբոսնի։ Յուրահատուկ համով կաթնաշոռային ուտեստը ծագում է հայկական Մուսա լեռ տարածքից։

Կաթը, որպես կաթնամթերք, նույնպես կիրառվում է հայկական խոհանոցում առանձին ուտեստներ,  մասնավորապես՝ կաթնով և արիշտայով կաթնապուր պատրաստելիս։