Categories: Բլոգ

Գաթայի տարածված տեսակներն ու նրանց բաղադրատոմսերը

Գաթան հայկական ավանդական թխվածք է, որն իր ուրույն տեղն ունի հայկական խոհանոցի և, իհարկե, հայկական մշակույթի մեջ։ Գաթան տոնական սեղանի անբաժան մասն է և ամեն տոնի ժամանակ ունի իր խորհուրդը։ Այն դեռ շատ վաղուց է զարդարել հարսանիքի, նշանդրեքի, Նոր տարվա, Բարեկենդանի և շատ այլ տոնական սեղաններ։

Գաթան պատրաստվում է ալյուրից, կարագից և շաքարավազից։ Գաթայի բազմաթիվ տեսակներ տարբեր ձևեր ու չափեր են ունեցել՝ յուրաքանչյուրն իր իմաստով ու կիրառությամբ: Գաթա պանդոկում բացի խորիզով դասական գաթայից կգտնեք նաև կիտրոնով, խուրմայով, գետնանուշով, չրերով, ընկույզով գաթաներ, որոնք կարող եք համտեսել միայն Գաթա պանդոկում։

 

Խորիզով դասական գաթա

Խորիզով դասական գաթան ամենատարարածված տարբերակն է։ Այն հաճախ են օգտագործում տարբեր արարողությունների ժամանակ: Օրինակ՝ հարսանեկան արարողության ժամանակ գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է համարվում։ Հարսանիքի ընթացքում հյուրերին նվիրում են գաթաններ, որպես <<քաղցր>> բարեկամության նշան։ Հնում հարսնացուի բոլոր ազգականները հարսանիքի նախօրեին հավաքվել են հարսնացուի տանը և տոնական գաթա թխել։ Պատրաստմանը մասնակցել են բացառապես ամուսնացած ու երջանիկ կանայք, քանի որ նրանք հարսնացուին երջանկությունը փոխանցելու առաքելություն են կատարել : Հարսանիքներին գաթա նվիրելու ավանդույթը շարունակվում է մեր օրերում։ Այդ իսկ պատճառով էլ Գաթա պանդոկում կան նաև հատուկ հարսանեկան ձևավորմամբ գաթաներ, որոնց զարդանախշի գույները խորհրդանշում են կնոջ  և տղամարդու մեկ միասնություն դառնալը։

 

Կիտրոնով և գետնանուշով գաթա

Կիտրոնով գաթան ներկայացված է միայն Գաթա պանդոկում։ Այն իդեալական է ցանկացած առիթի համար։ Կիտրոնով և գետնանուշով գաթաները կարելի է փորձել Պահքի շրջանում։ Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում Միջինք։ Միջինքի գաթան համային առումով առանձնապես չի տարբերվում ավանդականից։ Տարբերությունն այն է, որ միջուկը պատրաստելու համար օգտագործվում է բուսական յուղ, քանի որ Պահքի շրջանում չի կարելի օգտագործել կենդանական ծագման որևէ մթերք։ Այդ իսկ պատճառով կիտրոնով և գետնանուշով գաթաները շատ հարմար են Պահքի համար։

 

Չրերով գաթա

Չրերով գաթան առավել հայտնի է Ամանորի ժամանակ, քանի որ խորհրդանշում է առատություն: Հնում գաթայի մեջ կոպեկ էին դնում։ Համարվում էր, որ տարին հաջող կլինի նրա համար, ում բաժին կընկնի մետաղադրամը։ Գաթան կտրում էին ընտանիքի մեծերը` ամենակրտսեր անդամի մեջքին դնելով, և հավատում, որ ում բաժին ընկնի մետաղադրամով գաթան, նրա համար էլ հաջող կլինի տարին։

 

Գաթա պանդոկը հայտնի է իր համեղ գաթաներով։ Այստեղ գաթաներն ունեն յուրահատուկ համ և բույր, որը կստիպի նորից վերադառնալ և համտեսել համեղ գաթաները։ Իսկ գաղտնիքը յուրահատուկ համի դա այն սերն է, որով պատրաստվում է ամեն մի գաթան։ Գաթա պանդոկում միշտ կգտնեք թարմ, տաք-տաք գաթաներ։

gata_pandok

Recent Posts

Քաղաքային զբոսանք ու հայկական խոհանոցի համտես՝ Երևանյան անկյունում

Երևանը միայն քարաշեն փողոցներով ու պատմական շենքերով քաղաք չէ․ այն իրականում բացօթյա թանգարան է, որտեղ…

2 օր ago

Հայկական գինին՝ գաթայի լավագույն ընկեր

Հայկական խոհանոցը ոչ միայն համերի բազմազանություն է, այլև հազարամյակների պատմություն, մշակույթ և ինքնություն։ Ամեն մի…

1 շաբաթ ago

Համաշխարհային մարզերի համային շրջագայություն

Երբ խոսում ենք համաշխարհային խոհանոցի մասին, առաջին հերթին հիշում ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ուտեստներով…

2 շաբաթ ago

Հաց, աղ ու հոգի` հայկական ուտեստի ծեսերը

Հայկական խոհանոցում հացն ու աղը միայն կերակուր չեն․ դրանք խորհրդանիշներ են։ Հայկական սեղանի վրա հացը…

3 շաբաթ ago

Գաթայի գաղտնիքը՝ ինչու է այն ամենասիրելի հայկական քաղցրավենիքներից

Գաթան ոչ միայն հայկական խոհանոցից հայտնի աղանդեր է, այլև մեր ավանդական մշակույթի անբաժանելի մասը։ Այն…

1 ամիս ago

Հայկական կաթնամթերքի հարուստ համերը՝ ինչպես են պանիրն ու մածունը ընդգծում ուտեստների համը

Հայկական խոհանոցն ունի երկար պատմություն և հարուստ ավանդույթներ, որոնց առանցքում կանգնած են բնական և թարմ…

2 ամիս ago