Ալկոհոլային խմիչքները, իհարկե, կարող են ունենալ վնասակար ազդեցություն, բայց դրանց չափավոր օգտագործումը որոշակիորեն օգտակար է օրգանիզմի համար։ Հայկական մշակույթում ըմպելիքները տարածված են եղել հնուց և դրանց պատրաստմամբ հայերը զբաղվել են վաղ ժամանակներից ։
Հայերը եղել են առաջինը գինու արտադրության մեջ, և դա ապացուցված է փաստերով ։ Բացի դա, Հայաստանը խաղողի աճեցման ամենահին ավանդույթ ունեցող երկիրն է։ Հնագույն ձեռագրերն ու ժողովրդական ավանդազրույցներն ապացուցում են, որ Հայաստանի տարածքում գինեգործությամբ զբաղվել են մ.թ.ա XV դարից։ Հույն պատմիչներ Հերոդոտոսի, Քսենոփոնի աշխատություններում հիշատակվում է, որ հայկական գինին արտահանվում էր հարևան երկրներ՝ վաճառելու համար։ Այն եղել է որակապես բարձր և տեսակավոր։ Այսօր էլ Հայստանում գինեգործությունը շատ զարգացած է, և հայկական գինին իր առանձնահատուկ տեղն ունի միջազգային շուկայում։
Հայկական համեղ գինիները կարող եք վայելել Գաթա պանդոկում, իսկ մրգային գինիների տեսականին ձեզ ուղղակի կարբեցնի։ Առկա են նռան, բալի, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի, խաղողի համեղ տնական գինիներ։
Հայկական կոնյակի մասին խոսում է ողջ աշխարհը։ Առաջին կոնյակի գործարանը Հայաստանում հիմնադրվել է 1887թ․ Ներսես Թաիրյանի կողմից, Երևանում։ Նա կարճ ժամանակում կարողացել է հայկական կոնյակը ներկայացնել եվրոպական շուկայում։ Շատերը կարծում են, որ ընդգծված համային որակի պատճառով այն պետք է վայելել դատարկ՝ առանց ուտեստի, բայց դա այդպես չէ. հայկական խոհանոցում կան ուտեստներ, որոնք ներդաշնակ են կոնյակի հետ ։ Դրանցից են՝ պանրային, սնկային ուտեստները։Իսկ, առհասարակ, հայկական կոնյակը իդեալական համադրվում է մրգի և շոկոլադի հետ՝ հատկապես դեղձի և սև շոկոլադի։
Օղու արտադրության կոնկրետ ժամանակագրությունը անհայտ է. թե երբ են առաջին անգամ ստեղծել օղին՝ հայտնի չէ, բայց որ այն առաջինը օգտագործվել է բժշկության մեջ ՝ անհերքելի է։ Հայերի մոտ շատ լավ է ստացվում օղու արտադրությունը, համեղ մրգային օղիներ, որոնք զարմացնում են բոլորին։ Օղին հայերի սիրելի խմիչքներից է, այն հայկական սեղանի պարտադիր ալկոհոլային խմիչքների ցանկում է։ Օղու հետ առավելագույնս համատեղելի են հայկական ուտեստներից խաշը, խորովածը, խաշլաման։ Գաթա պանդոկի տնական օղու տեսականին հաստատ շատ եք հավանելու, դե իսկ համեղ ուտեստները՝ ուղղակի վայելելու եք ։
Հայկական խոհանոցում շատ սիրված են մրգային ըմպելիքները, որոնց անվանում ենք կոմպոտներ։ Այն ունի սլավոնական ծագում, պատրաստվում է տարբեր մրգերից և հատապտուղներից։ Ըմպելիքը սլավոնական է, սակայն պատրաստվում է գրեթե բոլոր հայակական ընտանիքներում։ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաաստանը հարուստ է մրգերով և հատապտուղներով։ Այդ է պատճառներից մեկը որ կոմպոտները Հյաստանում շատ սիրված են՝ հատկապես ձմռան շրջանում։ Հայկական համեղ կոմպոտներ կարող եք համտեսել Գաթա պանդոկում՝ դեղձի, սերկևիլի, հոնի, բալի և այլն։
Երևանի սրտում տեղակայված Գաթա պանդոկը հայկական խոհարարական գերազանցության և մշակութային կարևոր վայրերից մեկն է: Ջերմ…
Խորովածի հյութալի կտորներից մինչև անուշահամ տոլմա՝ հայկական խոհանոցը գրավում է բոլորին: Յուրաքանչյուր ճաշատեսակ խնամքով ընտրված…
Հայկական խոհանոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում բազմաթիվ մշակույթների համար՝ առաջարկելով խոհարարական բազմազան և համեղ փորձ:…
Հայկական խոհանոցը համերի, ավանդույթների և մշակութային ժառանգության հարուստ խճանկար է: Իր բազմաթիվ խոհարարական համերի մեջ…
Հայաստանը` տեղակայված Կովկասյան տարածաշրջանում, կարող է պարծենալ հարուստ խոհարարական ժառանգությամբ, որն արտացոլում է իր պատմությունը,…
Այսօր կբացահայտենք հայկական ավանդական ուտեստներից մի քանիսը, որոնք սիրված են ոչ միայն տեղացիների, այլև արտերկրյա…