Categories: Բլոգ

Փաստեր ալկոհոլային խմիչքների մասին

Չնայած մեր օրգանիզմի վրա ալկոհոլի բացասական ազդեցությանը աշխարհը չի դադարում այն օգտագործել: Ալկոհոլային խմիչքների տարբեր տեսակներ եղել են դեռ շատ վաղուց, այդ է պատճառը, որ խմիչքի վերաբերյալ փաստերը շատ են և բազմազան։

Գինի

Գինին ամենահին և առեղծվածային ոգելից խմիչքներից մեկն է: Փաստ է, որ գինեգործությամբ առաջինը աշխարհում զբաղվել են հայերը, նույնիսկ կան հայտնաբերված խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, խաղողի կորիզներ, բաժակներ, որոնք  էլ փաստում են, որ Հայաստանում գինու պատրաստմամբ սկսել են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ: Հայաստանում կա Հայաստանի գինու պատմության թանգարան, որտեղ կան բացառիկ ցուցանմուշներ, որոնք հավաստում են գինու հայկական ծագումը և փաստում այն մասին, թե որքան զարգացած է եղել գինեգործությունը Հայաստանում: Մեր օրերում գինեգործությունը շարունակում է մնալ առաջատար և  ուշագրավ։ Հայկական արտադրության գինիները սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Հայկական խոհանոցը հարուստ է գինու հետ համատեղելի բազմազան ուտեստներով։ Գաթա պանդոկում կարող եք համտեսել մրգային համեղ գինիներ՝ նռան, բալի, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի, ինչպես նաև համտեսել հայկական խոհանոցի ամենատարբեր ուտեստներ։ Օրինակ՝ կարող եք վայելել համեղ  հայկական բումբարը, տժվժիկը, Ադանան և քարահունջը, հավի միսը արիշտայով, հավի կրծքամիսը ռոկֆոր սոուսով և այլ շատ համեղ ուտեստներ Գաթա պանդոկում։

Օղի

Հայկական ազգային խոհանոցում օղին շատ կարևոր դեր ունի: Ազգային խոհանոցը հայտնի է իր մրգային համեղ օղիներով։ Օղու ծագումը դեռևս անհայտ է։ Սակայն Ուրարտուի արքաների սեպագիր արձանագրությունները փաստում են, որ հայերը օղի պատրաստել են դեռ շատ վաղուց։ Այդ ժամանակ օղի կարող էին խմել միայն արքաները, քանի որ այն համարվում էր արքաների խմիչք ի շնորհիվ իր ուժեղ ազդեցության։ Հետագայում  այդ ավանդույթը ևս շարունակվեց, և օղին համարվեց արդեն արքայական խմիչք: Այն համարվում էր թանկ հաճույք, որը նախատեսված չէր հասարակ մահկանացուների համար:

Իսկ արդեն միջին դարերում երիտասարդներին արգելել են օղի խմել, քանի որ օղին երիտասարդների համար համարվել է թույն, իսկ մեծահասակների համար` կաթ: Մեր պապերն ունեին ամեն առավոտ մեկ բաժակ օղի խմելու սովորություն. ըստ նրանց, եթե առավոտ մեկ բաժակ խմես, օրդ հաջոող կանցնի։

Մեր օրերում օղին տարածված խմիչք է, այն հայկական սեղանի անբաժան մաս է հատկապես տոն օրերին: Հայկական խոհանոցում կան մի շարք ուտեստներ, որոնք ունեն իրենց հետ կապված ավանդույթներ և ճաշակելու հետաքրքրր կարգ։ Օրինակ` խաշի սեղանին օղին անպակաս է: Գաթա պանդոկում կարող եք համտեսել տնական օղու մեծ տեսականի։

gata_pandok

Recent Posts

Հայկական խորովածի գաղտնիքը՝ ինչո՞ւ է մեր միսն այդքան առանձնահատուկ

Հայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ ավանդույթներով, բայց եթե կա մի ուտեստ, որը դարձել է…

5 օր ago

Ավելուկը հայկական խոհանոցում` ավանդույթների շարունակություն

Հայկական խոհանոցը դարերով ձևավորվել է բնության հետ սերտ կապի արդյունքում, և ավելուկը այդ կապի ամենավառ…

7 օր ago

Ընտանեկան հավաքույթներ «Գաթա Պանդոկում»` հիշողություններ սեղանի շուրջ

Հայկական խոհանոցը միշտ էլ ավելին է եղել, քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն հիշողություն է, ընտանեկան…

4 շաբաթ ago

Խաշի արարողակարգը` ինչո՞ւ է առավոտը լավագույն ժամանակն այս ուտեստի համար

Հայկական խոհանոցը հարուստ է ոչ միայն բազմազան ուտեստներով, այլև դրանց շուրջ ձևավորված յուրահատուկ ավանդույթներով ու…

1 ամիս ago

Ինչպես համադրել հայկական գինիները ավանդական մսային ուտեստների հետ

Հայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ, խորը և ժամանակի փորձությունը անցած մսային ուտեստներով։ Սակայն այդ…

1 ամիս ago

Հարիսա՝ Ավանդական հայկական Սուրբ Ծննդյան ուտեստի խորհուրդը և պատմությունը

Հայկական խոհանոցը սերունդների ընթացքում ձևավորվել է որպես ոչ միայն սննդի մշակույթ, այլև ազգային ինքնության կարևոր…

2 ամիս ago