Categories: Բլոգ

Խորտիկները՝ որպես հայկական ավանդական սեղաններից անպակաս մաս

Խորտիկները պատրաստի սննդի տեսակներ են, որոնք  ժամանակատար չեն, հագեցնող են և համեղ։ Դեռ հնում խորտիկները ճաշացանկի մի մասն են կազմել: Մարդիկ ճաշացանկի մեջ ունեցել են մրգերի և բանջարեղենի փոքր չափաբաժիններ կամ ընդեղեն՝ էներգիան լրացնելու և քաղցը հագեցնելու համար: Այս մշակույթը զարգացավ և ավելի շատ տարածում գտավ 19-րդ դարում`վերամշակված, փաթեթավորված խորտիկների ի հայտ գալով: Այս ամենի զարգացմանը նպաստեց մարդկանց հագեցած առօրյան։ Այսպիսով, նրանք դիմեցին նախուտեստներին՝ որպես հեշտ հասանելի տարբերակ, որը կարող է փոխարինել սովորական նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին: Մեր օրերում ևս նախուտեստները ամենօրյա սննդակարգի կարևոր մասն են:

Հայկական խոհանոցում խորտիկներն ունեն իրենց ուրույն տեղը: Դրանք են կանաչին, պանիրը, մածունը, թթվասերը և մսի տեսականին: Ազգային ուտեստների  ցանկում է  մսի տեսականին, որը ներկայացված է սուջուխով, բաստուրմայով, երշիկի տեսականիով և խոզապուխտով։ Հայկական բաստուրման և սուջուխը շատ տարածված խորտիկներ են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Բաստուրման՝ չորացած միս է՝ հատուկ եղանակով պատրաստված: Սուջուխի բաղադրատոմսի գլխավոր տարրը ևս միսն է, աղացած միսը՝ տավարի, խոզի  կամ ոչխարի։

Հայկական լեռնաշխարհը հարուստ է կանաչիների տեսականիով։ Հայկական ուտեստների համ ու հոտի գաղտնիքը նաև կանաչիների լայն օգտագործումն է։ Չկա ուտեստ, որի բաղադրության մեջ որևէ կանաչի չլինի։

Հայկական խոհանոցը հայտնի է պանրի տեսակներով։ Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է, որը դեռ հնագույն ժամանակներից միշտ եղել է հայերի ճաշացանկում։ Դեռևս մ.թ.ա. III–II հազարամյակներին վերաբերվող հնավայր՝ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է «պանրագործարան»:

Հայկական պանիրներից է լոռի պանիրը, որը պահպանվում է աղաջրի մեջ, այդ իսկ պատճառով չունի կոշտ մակերես, այն ունի պինդ բաղադրություն և յուրահատուկ՝ սպիտակից մինչև բաց դեղին գույն: Մոթալը շատ քիչ աղ դրած պանիրն է՝ այծի կամ ոչխարի կաթից պատրաստված։ Նույնիսկ 2011 թվականին այդ պանիրն ընդգրկվել է «Համի տապան» ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող մթերք: Այն պատրաստում են ամռանը և ոչ շատ մեծ քանակությամբ:

Լոռի պանիրն առանձնանում է իր յուրահատուկ համով: Այն ստանում են կովի կաթից:

Եղեգնաձոր պանիրը (հորած պանիր) ազգային պանիրների ցանկում է: Այն ստանում են կովի կամ այծի կաթից։ Շատ հետաքրքիր է դրա պատրաստումը և պահպանումը (հատուկ մշակված կավե կճուճների մեջ)։ Համարվում է զբոսաշրջիկների սիրելի պանիրը, քանի որ պահպանվում է կճուճի մեջ և ունի տարբերվող համ ու հոտ։ Այն նաև հրաշալի նվեր է Հայաստանից տանելու համար:

Գաթա պանդոկում կարող եք համտեսել խորտիկների յուրահատուկ տեսականի, դրանցից է հորթի լեզուն, որն ունի հատուկ պատրաստման եղանակ և յուրահատուկ համ: Կարող ենք առանձնացնել նաև ղավուրման, որն իր համային հատկանիշներով շատ նման է պահածոյացված մսի: Հին ժամանակներում մեր նախնիները միշտ ուշ աշնանը պատրաստում էին ղավուրմա, որն օգտագործում էին մինչև գարուն` մսով կերակուրների պատրաստման, ինչպես նաև ուղղակի մատուցման համար: Գաթա պանդոկի խորտիկների ճաշացանկից կարող ենք առանձնացնել սմբուկով և լոլիկով բուրգը՝ մեր խոհարարի բաղադրատոմսով պատրաստված:

Գաթա պանդոկում կարող եք փորձել ոչ միայն հայկական, այլև համեղ արևելյան խորտիկներ: Կան խորտիկներ, որոնք մերձավորարևելյան ծագում ունեն, բայց հայտնի և սիրելի խորտիկներ են համարվում նաև Հայաստանում: Դրանցից է օրինակ ՝ հումուսը։ Այն սննդարար է ( իր սպիտակուցային արժեքով համարժեք է մսին), առողջարար և բավականին համեղ: Գաթա պանդոկում հումուսը մատուցվում է չորահացի հետ միասին: Արևելյան համեղ ուտեստներից կարող ենք առանձնացնել նաև  իմամ բայալդին, որն իրենից ներկայացնում է` տապակած սմբուկ, պղպեղ, լոլիկ, սոխ:

Հայկական խոհանոցը  հարուստ է համեղ խորտիկներով: Հայկական ռեստորան Երևանում, որտեղ կարող եք համտեսել հայկական և արևելյան համեղ խորտիկներ՝ դա Գաթա Պանդոկն է։

gata_pandok

Recent Posts

Հայկական հացերի հարուստ պատմության ուսումնասիրություն

Հայկական խոհանոցը դարերի ավանդույթներով հյուսված պատմություն ունի, որտեղ հացը սուրբ տեղ է զբաղեցնում սեղանի վրա:…

1 շաբաթ ago

Գաթա Պանդոկ` հայկական ռեստորան կենդանի երաժշտությամբ

Երևանի սրտում տեղակայված Գաթա պանդոկը հայկական խոհարարական գերազանցության և մշակութային կարևոր վայրերից մեկն է: Ջերմ…

2 շաբաթ ago

Հայկական ավանդական ուտեստներ, որոնք պետք է փորձել Հայաստանում գտնվելու ժամանակ

Խորովածի հյութալի կտորներից մինչև անուշահամ տոլմա՝ հայկական խոհանոցը գրավում է բոլորին: Յուրաքանչյուր ճաշատեսակ խնամքով ընտրված…

1 ամիս ago

Թթվի տեսականին՝ որպես հայկական խոհանոցի հիմնական բաղադրիչ

Հայկական խոհանոցը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում բազմաթիվ մշակույթների համար՝ առաջարկելով խոհարարական բազմազան և համեղ փորձ:…

1 ամիս ago

Բաստուրմայի մշակութային նշանակությունը հայկական խոհանոցում

Հայկական խոհանոցը համերի, ավանդույթների և մշակութային ժառանգության հարուստ խճանկար է: Իր բազմաթիվ խոհարարական համերի մեջ…

2 ամիս ago

Բացահայտելով Հայաստանի խոհարարական գանձերը. 10 ազգային ուտեստներ, որոնք պետք է փորձել

Հայաստանը` տեղակայված Կովկասյան տարածաշրջանում, կարող է պարծենալ հարուստ խոհարարական ժառանգությամբ, որն արտացոլում է իր պատմությունը,…

2 ամիս ago