Categories: Բլոգ

Ի՞նչ է խաշը

Խաշը հնագույն հայկական տաք ուտեստ է: Անունը ծագել է «խաշել» բառից: Այն
ուտում են վաղ առավոտյան, ընկերների և հարազատների հետ միասին:
Խաշ ուտելը համարվում է ծիսակարգ և՛ կազմակերպիչների, և՛ մասնակիցների
համար: Խաշը պարզապես կերակուր չէ, այն մտերիմներին սեղանի շուրջ հավաքելու
լավ առիթ է:


Խաշ պատրաստելու գործընթացը բավականին աշխատատար է ու երկարատև, և
դարերի ընթացքում պատրաստման եղանակը մնացել է անփոփոխ:
Խաշի հետ անպայման մատուցում են չոր լավաշ, սխտոր, բողկ, թթու և իհարկե օղի:
Հետաքրքիր է նաև, որ խաշի պատրաստման ընթացքում աղ չեն ավելացնում, քանի
որ խաշը սևանում է, ավելացնում են անմիջապես ուտելու ընթացքում:
Խաշ ուտելու ամենալավ սեզոնը համարվում է ձմեռը, իսկ Գաթա պանդոկում տարվա
ցուրտ օրերին խաշ ուտելը ուղղակի հիանալի առիթ է:

gata_pandok

Recent Posts

Ընտանեկան հավաքույթներ «Գաթա Պանդոկում»` հիշողություններ սեղանի շուրջ

Հայկական խոհանոցը միշտ էլ ավելին է եղել, քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն հիշողություն է, ընտանեկան…

5 օր ago

Խաշի արարողակարգը` ինչո՞ւ է առավոտը լավագույն ժամանակն այս ուտեստի համար

Հայկական խոհանոցը հարուստ է ոչ միայն բազմազան ուտեստներով, այլև դրանց շուրջ ձևավորված յուրահատուկ ավանդույթներով ու…

2 շաբաթ ago

Ինչպես համադրել հայկական գինիները ավանդական մսային ուտեստների հետ

Հայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ, խորը և ժամանակի փորձությունը անցած մսային ուտեստներով։ Սակայն այդ…

3 շաբաթ ago

Հարիսա՝ Ավանդական հայկական Սուրբ Ծննդյան ուտեստի խորհուրդը և պատմությունը

Հայկական խոհանոցը սերունդների ընթացքում ձևավորվել է որպես ոչ միայն սննդի մշակույթ, այլև ազգային ինքնության կարևոր…

4 շաբաթ ago

Անմոռանալի համեր՝ Հայկական ամանորյա աղցանների լավագույն ընտրանին Գաթա Պանդոկի շեֆ-խոհարարից

Ամանորը հայ ընտանիքների կյանքում առանձնահատուկ ժամանակ է, երբ սեղանը դառնում է ոչ միայն կերակուրների հավաքածու,…

1 ամիս ago

Գաթան՝ Ամանորի ամենասպասված բույրը

Երբ մոտենում է Ամանորը, հայկական տներում առաջինը փոխվում է ոչ թե զարդարանքը, այլ բույրը։ Տաք…

1 ամիս ago