armenian girl

Հայկական խոհանոց։ Ճամփորդություն պատմության միջով:

  /  Բլոգ   /  Հայկական խոհանոց։ Ճամփորդություն պատմության միջով:
հայկական խոհանոց

Հայկական խոհանոց։ Ճամփորդություն պատմության միջով:

Հայկական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհում իր համով և բազմազանությամբ։

Ազգային խոհանոցի ուտեստների մեծ մասի բաղադրատոմսերը շատ հին են և մեզ փոխանցվել են սերնդեսերունդ։ Հին և սիրելի ուտեսներից են՝ տոլման, հարիսան, ղափաման, Վանա փլավը, խուրջինը, սպասը և այլն։

Հարիսա

Հարիսան հայկական ավանդական հին ուտեստներից է: Այն ունի պատրաստման հետաքրքիր կարգ: Հարիսա պատրաստելու համար հարկավոր է 4-5 ժամ` կախված ձավարի տեսակից: Ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե շերեփով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ՝ ամբողջական համը ստանալու համար:
Հարիսա անվանումը ունի հետաքրքիր ավանդապատում. Գրիգոր Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալով՝ գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար։ Այդ ժամանակ էլ աղքատներին ճաշ տալու նպատակով նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները, մեծ-մեծ կաթսաներ են դնում օջախի վրա, միսը լցնում մեջը և ձավարն էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է խառնել կաթսայում եղած միսը՝ ասելով «Հարեք զսա»։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։ Եվ սկսած այդ ժամանակներից հարիսան դառնում է ազգային խոհանոցի սիրելի ուտեստներից մեկը։ Գաթա պանդոկում կարող եք փորձել այս ավանդական համեղ ուտեստը։

Ղափամա

Ղափաման ազգային խոհանոցի ծիսական կերակրատեսակներից է, որը շատ վաղուց մեզ փոխանցվել է իր յուրահատուկ բաղադրատոմսով։ Այն բարդ պատրաստվող ուտեստ է, նույնիսկ պատրաստում էին ամբողջ ընտանիքով։ Չնայած բաղադրատոմսը աշխատատար և ժամանակատար է, բայց այն երբեք չի պակասել հայկական ավանդական սեղաններից։ Ղափաման պատրաստում են դդումով. մաքրում են կեղևը, վերևի մասը կափարիչանման կտրում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, չիր, ընկուզեղեն, յուղ, համեմունք և վերջում ավելացնում մեղրը, փակում կափարիչը, դնում ջեռոցը։ Եփվում է գրեթե 2 ժամում։ Ղափաման այնքան սիրելի է, որ նույնիսկ ունի ձոներգ. «Հե՜յ ջան ղափամա, համով հոտով ղափամա, մեղրը մեջը ղափամա…»։
Ղափամայի հետ կապված կան մի շարք պատմություններ, դրանցից մեկը այն է, որ դդումը համարվում է երկրագունդը, բրինձը՝ համայն մարդկությունը, չրերը և ընկուզեղենը տարբեր հավատքի մարդիկ են: Ասելիքն այն է այս ամենի, որ երկրագունդն այնքան փոքր է, որ պետք է իրար հետ միշտ խաղաղ ապրենք:
Գաթա պանդոկում կարող եք համտեսել այս և շատ այլ հայկական ավանդական, համեղ ուտեստներ։

Սպաս

Սպասը (թանապուր) հայերի սիրելի ապուրն է։ Այն պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքներում, և ունի մատուցման երկու ձև. ձմռանը՝ տաք իսկ ամռանը՝ սառը վիճակում։ Սպասը պատրաստում են մածունով և ձավարով:

Սպաս անվանման ծագման հիմքում մի հետաքրքիր փաստ է. 19-րդ դարում, ռուս-թուրքական պատերազմից հետո, ձմռանը, երբ կազակները տեղակայված էին Անդրկովկասում, մտնելով Կարս մարզի հայկական տներից մեկը՝ խնդրում են, որ իրենց կերակրեն այնպիսի մի սննդով, որ հագեցնեն թե՛ քաղցը, թե՛ մրսածությունը: Տանտերն հյուրերին տաք ապուր է հյուրասիրում, որը հնուց ի վեր պատրաստում էին յուրաքանչյուր հայկական օջախում։ Կազակներն ուտում են ապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցի’ր («спас») մեզ, պարզապես փրկեցիր»: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ՝ սպաս։ Իհարկե, սպասի պատրաստման ավանդույթը պահպանվել է մինչև օրս, համեղ և հագեցնող այս թանապուրը կարող եք ճաշակել Գաթա պանդոկում։