Խորոված ստերլետ` գուրմանական հաճույք ծովամթերքի սիրահարների համար
Այս բլոգում կբացահայտենք ստերլետ ձկան խորովածի նշանակությունը հայկական խոհանոցում և այն, թե ինչպես է այս ուտեստը դարձել հայկական խոհանոցի մի մաս։
Ստերլետը թառափի տեսակ է։ Այն հաճախ համարվում է ձկնաշխարհի արիստոկրատը։ Կասպից և Սև ծովյան տարածաշրջանների այս փոքրիկ, բայց բացառիկ ձուկը դարեր շարունակ գնահատվել է իր նուրբ մսի համար: Իրականում, ստերլետը հայտնի է նաև իր խավիարով, բայց մենք ավելի շատ կանդրադառնանք ստերլետ մսատեսակի յուրահատկությանը։
Խորոված ստերլետ. խոհարարական արվեստ
Հայաստանում ստերլետի պատրաստումն ու խորովածը ոչ այլ ինչ է, քան խոհարարական արվեստի գլուխգործոց։ Գործընթացը սկսվում է ամենաթարմ ստերլետ ձկան ընտրությամբ, որը հայտնի է իր արծաթափայլ մաշկով և նուրբ վարդագույն երանգով: Այս ձկները ավանդաբար խորովվում են բաց կրակի վրա, ինչը թույլ է տալիս, որպեսզի միսը ծխահարվի, որը ուժեղացնում է ձկան բնական համը:
Այն, ինչ առանձնացնում է ստերլետի խորովածը, պատրաստման պարզությունն է: Ձուկը սովորաբար մարինացվում է նվազագույն բաղադրիչներով՝ ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, թարմ խոտաբույսեր և մի պտղունց աղ:
Կատարյալ զուգորդում
Ստերլետի խորովածը լրացնելու համար Հայաստանում շատ ռեստորաններ առաջարկում են կողմնակի ճաշատեսակներ։ Թարմ թխած հացը, թարմ աղցանները և անուշաբույր բրնձով կերակրատեսակները ներդաշնակորեն համադրվում են ստերլետի խորովածի հետ։
Հայկական գինիներն ու օղիները, որոնք հայտնի են իրենց բացառիկ որակով ու անկրկնելի համով, նախընտրելի են խորոված ստերլետի հետ : Այս ըմպելիքները բացահայտում են ստերլետ խորովածի հարուստ համը՝ դարձնելով ձեր խաշն ու ընթրիքը անմոռանալի։
Ծովամթերքի սիրահարների համար, ովքեր փնտրում են արտասովոր խոհարարական համեր, ստերլետ խորովածը գուրմանական հաճույք է, որը պետք չէ բաց թողնել: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ Հայաստանում լինեք և սնվեք ռեստորանում՝ հատկապես Գաթա պանդոկում, անպայման համտեսեք այս բացառիկ գուրմանային հաճույքը: