Բլոգ

Ինչո՞վ է յուրահատուկ հայկական խոհանոցը

Հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր յուրահատկությամբ և բազմազանությամբ։

Այդ առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են պատմական մշակութային գործոններով։ Խոսելով հայկական խոհանոցից` կարող ենք առանձնացնել հետևյալ առանձնահատկությունները:

Պատմություն

Հայկական խոհանոցն ունի շատ երկար տարիների պատմություն: Մեզ հաջողվել է պահպանել հնուց եկած ճաշատեսակներից շատերը: Ազգային խոհանոցը ներառում է հնուց եկած ուտեստներ՝ ինչպիսիք են տոլման, խաշը և գաթան: Սակայն այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն: Գաթա պանդոկում կարող եք ծանոթանալ հայկական ավանդական ուտեստներին, և պատմությանը

Աշխարհագրական դիրք

Այստեղ համեղ և ախորժելի ուտեստներ կգտնեն և բուսակերները և մսակերները: Պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով՝ հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև բույսերի և համեմունքների առատությամբ: Կան ավելի քան 300 տեսակի բույսեր, որոնք հարուստ են վիտամիններով և ունեն համային յուրահատկություն։ Ամենատարածվածներից են անանուխը, ավելուկը, ծնեբեկը, սպանախը, ուրցը:

Գաթա պանդոկում կարող եք ճաշակել տոլմա, ավելուկով ապուր, գառնի յարախ, որոնք պատրասռվում են հայկական լեռնաշխարհում աճող բույսերից և բանջարեղեններից: Օրինակ՝ տոլման պատրասրվում է խաղողի թփով և զբոսաշրջիկների ամենասիրելի ճաշատեսակներից է: Ավելուկով ապուրը, ի շնորհիվ ավելուկի, ստանում է յուրահատուկ թթվաշ համ: Իսկ Գառնի յարախը պատրաստվում է հայկական բանջարեղենով և համեմունքներով:

Բազմազանություն

Անհնար է հիշել և նկարագրել հայկական խոհանոցի բոլոր ուտեստները, քանի որ ազգային խոհանոցն այնքան բազմազան է, որ բոլոր բաղադրատոմսերը չեն տեղավորվի խոհարարական գրքերի մեջ: Հայաստանում լավ արտահայտված են տարվա չորս եղանակները, և ամեն եղանակ առանձնանում է համապատասխան ուտեստով: Գաթա պանդոկում կգտնեք ձեր սիրելի ուտեստները կլոր տարի։ Ձմռանը հիանալի համադրություն կարող է համարվել թթվապուրը կամ խաշը: Գարնանը` խոզի միս տապակած բանջարեղենով և , իհարկե, գառան մաչան բանջարեղենով: Ամռանը կարող եք փորձել խաշլամա կամ սունկ սուլուգունի պանրով :

Աշնանը` ղափամա, թանապուր կամ Վանա փլավ , որոնք ձեզ կփոխանցեն աշնանային գույներ և տրամադրություն:

gata_pandok

Recent Posts

Ընտանեկան հավաքույթներ «Գաթա Պանդոկում»` հիշողություններ սեղանի շուրջ

Հայկական խոհանոցը միշտ էլ ավելին է եղել, քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն հիշողություն է, ընտանեկան…

6 օր ago

Խաշի արարողակարգը` ինչո՞ւ է առավոտը լավագույն ժամանակն այս ուտեստի համար

Հայկական խոհանոցը հարուստ է ոչ միայն բազմազան ուտեստներով, այլև դրանց շուրջ ձևավորված յուրահատուկ ավանդույթներով ու…

2 շաբաթ ago

Ինչպես համադրել հայկական գինիները ավանդական մսային ուտեստների հետ

Հայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ, խորը և ժամանակի փորձությունը անցած մսային ուտեստներով։ Սակայն այդ…

3 շաբաթ ago

Հարիսա՝ Ավանդական հայկական Սուրբ Ծննդյան ուտեստի խորհուրդը և պատմությունը

Հայկական խոհանոցը սերունդների ընթացքում ձևավորվել է որպես ոչ միայն սննդի մշակույթ, այլև ազգային ինքնության կարևոր…

4 շաբաթ ago

Անմոռանալի համեր՝ Հայկական ամանորյա աղցանների լավագույն ընտրանին Գաթա Պանդոկի շեֆ-խոհարարից

Ամանորը հայ ընտանիքների կյանքում առանձնահատուկ ժամանակ է, երբ սեղանը դառնում է ոչ միայն կերակուրների հավաքածու,…

1 ամիս ago

Գաթան՝ Ամանորի ամենասպասված բույրը

Երբ մոտենում է Ամանորը, հայկական տներում առաջինը փոխվում է ոչ թե զարդարանքը, այլ բույրը։ Տաք…

1 ամիս ago