armenian girl

Հայկական ուտեստներ, որոնք անպայման պետք է փորձել

  /  Բլոգ   /  Հայկական ուտեստներ, որոնք անպայման պետք է փորձել
armenian dishes

Հայկական ուտեստներ, որոնք անպայման պետք է փորձել

Բոլորիս էլ հայտնի է, որ հայկական խոհանոցը հարուստ է իր ճաշատեսակներով:

Ձեզ համար առանձնացրել ենք 3 հայկական ուտեստներ, որոնք անպայման պետք է փորձել

Խաշ

Խաշը համարվում է հայերի ամենասիրելի ուտեստներից մեկը:Պատրաստում են տավարի ոտքերից, մատուցում են չոր լավաշի, սխտորի, թթվի, բողկի և օղու հետ միասին:Խաշ ուտելու ամենալավ ժամանակահատվածը ուշ աշնանն է` առաջին ցուրտ օրերի ժամանակ: 

Տոլմա

Հայկական խոհանոցի հաջորդ գլխավոր ուտեստը տոլման է:Պատրաստում են խաղողի կամ կաղամբի տերևով , լցոնում են մսով, բրնձով և համեմունքի մի քանի տեսակներով:

Խորոված

Հայկական խոհանոցի ամենավանդական ուտեստը խորովածն է, տոնական սեղանի կարևոր ուտեստը:Այն պատրաստվում է գառի, խոզի, տավարի և հավի մսից:Համեմվում է հայկական ամենատարբեր համեմունքներով, մատուցվում է ավանդական լավաշով: