Categories: Բլոգ

Հայկական ռեստորանների յուրահատուկտությունը և հյուրընկալությունը

Հայկական խոհանոցը հայտնի է ուտեստների բազմազանությամբ: Ինչպես կարող է յուրահատուկ խոհանոց ունեցող երկիրը չունենալ յուրահատուկ ռեստորաններ: Իսկ որտե՞ղ կարելի է ճաշակել հայկական ուտեստները, ո՞ր ռեստորանը գնալ Երևանում: Գաթա պանդոկը հիանալի վայր է` ճաշակելու հայկական ուտեստները և միաժամանակ ծանոթանալու հայկական մշակույթին: Իսկ  ռեստորաններ ընտրելուց շատ կարևոր են ոչ միայն ուտեստները այլ նաև ինտերիերը, միջավայրը։

 

Ինտերիեր

 

Հայկական ռեստորաններն առանձնանում են իրենց եզակի ինտերիերով։ Օրինակ՝ Գաթա պանդոկում սրահի պատերն ամբողջությամբ նկարազարդ են. դուք, անկասկած,  կգնահատեք նկարչի  ձեռքի աշխատանքը։ Սրահներն այնպիսին են, որ դուք  կզգաք հայկական շունչը և մշակույթը: Այստեղ կգտնեք և հարմարավետ ինտերիեր, և բարեհամբույր սպասարկում։

 

Ընտանեկան մշակույթ

 

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները  թվարկելիս պետք է անպայման առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է ընտանիքի, հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը: Գաթա պանդոկը ընտանեկան ռեստորան է, և այստեղ միշտ տիրում է ընտանեկան միջավայր:

 

Ազգային խոհանոց

 

Հայկական մշակույթում սեղանը կարող է իր շուրջ հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին: Հայկական խոհանոցում  կան ճաշատեսակներ, որոնց պատրաստումը նույնիսկ  հետաքրքրիր է և համախմբող, օրինակ՝  խաշը  , խորովածը, ղափաման: Հայկական ազգային խոհանոցը շատ բազմազան է և հարմար ինչպես բուսակերների, այնպես էլ մսակերների համար: Օրինակ՝ Գաթա պանդոկում մսակերները կարող են փորձել տոլմա, խորոված, քարահունջ, իսկ բուսակերները՝ սունկ՝ սուլուգունի պանրով , թանապուր և այլ համեղ ուտեստներ:Անվերջ կարելի է թվել  հայկական համեղ ուտեստների շարքը , կան հայկական ուտեստներ, որոնք հանրահայտ են ոչ միայն հայերին, այլև օտարերկրացիներին,  օրինակ` տոլմա,  խուրջին, խաշ, ղափամա:

Գաթա պանդոկում իտերիերը հայկական է, միջավայրը՝ տրամադրող, ուտեստները՝ համեղ և ախորժաբեր , մի խոսքով, ամեն ինչ ստեղծված է հայկական խոհանոցին ծանոթանալու, լավ ժամանակ անցկացնելու ինչպես ընկերների, այնպես էլ  ընտանիք հետ միաիսին։

gata_pandok

Recent Posts

Ընտանեկան հավաքույթներ «Գաթա Պանդոկում»` հիշողություններ սեղանի շուրջ

Հայկական խոհանոցը միշտ էլ ավելին է եղել, քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն հիշողություն է, ընտանեկան…

5 օր ago

Խաշի արարողակարգը` ինչո՞ւ է առավոտը լավագույն ժամանակն այս ուտեստի համար

Հայկական խոհանոցը հարուստ է ոչ միայն բազմազան ուտեստներով, այլև դրանց շուրջ ձևավորված յուրահատուկ ավանդույթներով ու…

2 շաբաթ ago

Ինչպես համադրել հայկական գինիները ավանդական մսային ուտեստների հետ

Հայկական խոհանոցը հայտնի է իր հարուստ, խորը և ժամանակի փորձությունը անցած մսային ուտեստներով։ Սակայն այդ…

3 շաբաթ ago

Հարիսա՝ Ավանդական հայկական Սուրբ Ծննդյան ուտեստի խորհուրդը և պատմությունը

Հայկական խոհանոցը սերունդների ընթացքում ձևավորվել է որպես ոչ միայն սննդի մշակույթ, այլև ազգային ինքնության կարևոր…

4 շաբաթ ago

Անմոռանալի համեր՝ Հայկական ամանորյա աղցանների լավագույն ընտրանին Գաթա Պանդոկի շեֆ-խոհարարից

Ամանորը հայ ընտանիքների կյանքում առանձնահատուկ ժամանակ է, երբ սեղանը դառնում է ոչ միայն կերակուրների հավաքածու,…

1 ամիս ago

Գաթան՝ Ամանորի ամենասպասված բույրը

Երբ մոտենում է Ամանորը, հայկական տներում առաջինը փոխվում է ոչ թե զարդարանքը, այլ բույրը։ Տաք…

1 ամիս ago