armenian girl

Հայկական խոհանոցը հաճույք գուրմանների համար

  /  Բլոգ   /  Հայկական խոհանոցը հաճույք գուրմանների համար
հայկական խոհանոց

Հայկական խոհանոցը հաճույք գուրմանների համար

Հայկական խոհանոցը ոչ միայն ճաշատեսակներ են, այլ նաև պատմություն, մշակույթ և ավանդույթներ։

Այս խոհանոցը միավորում է Արևելքի և Արևմուտքի համերն ու բույրերը՝ դարձնելով այն յուրահատուկ և յուրօրինակ։ Եթե սիրում եք համեղ սնվել, ապա անպայման պետք է փորձել հին հայկական ուտեստները։

Հին հայկական ուտեստներ

Հայկական ավանդական խոհանոցը հարուստ է բազմազան ուտեստներով։ Ամենահայտնիներից մեկը՝ հայկական ռեստորանների զարդը՝ խորովածն է։ Հայկական խորովածի համը տարբերվում է յուրաքանչյուր այլ խորովածից, այն համարվում է հայկական ժառանգություն։

Մեկ այլ սիրված ուտեստ է գաթան՝ հայկական ազգային հրուշակեղեն, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում։ Գաթան թխվում է ինչպես կլոր տարբերակով, այնպես էլ հատով։ Այսօր գաթան գործածական է առօրյա կյանքում, հաճախ մատուցվում է թեյի կամ սուրճի հետ։

Բացի այդ, Հայաստանում կարելի է փորձել հարիսա, որը տեսքով պինդ շիլա է հիշեցնում։ Հարիսան պատրաստվում է ցորենից և մսից (հիմնականում հավ կամ ոչխար) և հանդիսանում է հայկական ավանդական ուտեստ։

Լահմաջոն նույնպես տարածված ուտեստներից է. այն մսային միջուկով բարակ հաց է, որը հիշեցնում է իտալական պիցցա։ Ուտեստի հիմքը բարակ հացային բլիթն է, որի վրա լցնում են համեմված աղացած միս և տեղափոխում ջեռոց։

Հայկական խմիչքներ

Հայկական հայտնի ուտեստների համար կարող եք նաև հայկական խմիչքներ վերցնել։ Ամենահայտնիներից է կոնյակը, որը թունդ ալկոհոլային խմիչք է։ Արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ պատրաստվում է բարձրորակ կոնյակ և գինի։ Հայկական ըմպելիքները հռչակավոր են իրենց որակով և համով։

Հայկական խոհանոցն իսկական հաճույք է գուրմանների համար։ Ուտեստների բազմազանությունը, յուրահատուկ համերն ու բույրերը, ինչպես նաև ավանդույթներն ու մշակույթը այն դարձնում են առանձնահատուկ։ Եթե նախատեսում եք այցելել Հայաստան, անպայման փորձեք տեղական խոհանոցը։ Իսկ հայկական ավանդական ուտեստներ կարող եք ճաշակել տիպիկ հայկական ռեստորանում՝ Գաթա պանդոկում (Թումանյան 22)։