armenian girl

Հայկական ավանդական քաղցրավենիքները

  /  Բլոգ   /  Հայկական ավանդական քաղցրավենիքները

Հայկական ավանդական քաղցրավենիքները

Հայկական խոհանոցը միշտ տարբերվել է իր համով և յուրահատկությամբ։ Ազգային խոհանոցում քաղցրավենիքն իր առանձնահատուկ տեղն ունի: Համեղ քաղցրավենիքների մեծ մասի բաղադրատոմսերը շատ հին են։ Հայկակական քաղցրավենիքները տարբերվում են ոչ միայն իրենց համով, այլ նաև օգտակարությամբ։ Ազգային խոհանոցի համեղ քաղցրվենիքներից կարող ենք առանձնացնել՝ մածունով գաթան, փախլավան, մեղրով պատրաստվող թխվածքները, մրջնաբույնը և այլն։

Գաթա

Հայկական քաղցրավենիքներից խոսելիս առաջինը չենք կարող չառանձնացնել հայկական ավանդական գաթան։ Գաթան եղել է հայկական խոհանոցում դեռ վաղուց և այն միշտ տոնական սեղանների անբաժան մասն է կազմում։ Կան մի շարք բաղադրատոմսեր հայկական ավանդական գաթայի, դա նրանից է, որ ամեն մարզ ունի իր հատուկ բաղադրատոմսը, բացի դա ամեն ընտանիք ևս ունի իր առանձին բաղադրաատոմսը։ Այն հիմնականում  պատրաստվում է կարագով, ալյուրով և մածունով, իսկ խորիզը՝ ալյուրով, շաքարավազով, կարագով։ Արդյունքում ստացվում է փափուկ, քաղցր, փխրուն և շատ համեղ քաղցրավենիք։ Գաթա պանդոկում կան նաև ընկույզով, չրերով, գետնանուշով, հալվայով,  կիտոնով գաթաներ, որոնք ունեն յուրահատուկ համ և օգտակարություն։

Չիր

Կա վարկած, որ  քաղցրավենիքները վնասում են առողջությանը, միգուցե՝ այո, բայց հայկական քաղցրավենիքների մեծ մասը բացառություն են։ Այդ բացառությունների ցանկում է հայկական չրերի լայն տեսականին։ Հայկական խոհանոցում չրեր պատրաստում են գրեթե բոլոր մրգերից։ Հայկական չրերը տարածված են ամբողջ աշխարհում, առանձնահատուկ են և ունեն հայկական արևով հագեցած յուրահատուկ համ։ Դա նրանից է, որ Հայաստանում աճեցվող մրգերն իրենց տեսքով և համով տարբերվում են այլ երկրների պտուղներից՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, բարենպաստ կլիմայական պայմաններով և արևի առատությամբ։

Մուրաբա

Հայկական քաղցրավենիքների ցանկում են նաև մուրաբաները։ Այն պատրաստում են զանազան մրգերից, ցիտրուսներից, հատապտուղներից և նույնիսկ որոշ բանջարեղեններից, որոնց  բաղադրատոմսերը  փոխանցվել են սերնդեսերունդ. հիմնական մթերքը եփվում է շաքարաջրում և պահվում ամուր փակ ամաններում։ Այն շատ լավ համդրություն է թեյի հետ։ Հայերը շատ են սիրում ձմռան ցուրտ երեկոնները անցկացնել ընտանեկան միջավարում հայկական համեղ թեյով և մուրաբայով։